Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանում արտահերթ ընտրությունների հետին նպատակները․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաջորդ տարվա փետրվարի 7-ին Ադրբեջանում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ։ Հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։ Վերջին անգամ Ալիևը նույնպես արտահերթ ընտրությունների արդյունքում էր վերընտրվել՝ 2018 թվականի ապրիլի 7-ին՝ 7 տարի ժամանակով։ Պարզ է, որ Ալիևը վերընտրության խնդիր չունի և ամեն ինչ անելու է, որ իր բռնապետական իշխանությանը ոչ ոք մարտահրավեր չնետի։ Սակայն հարցն այն է, թե ի՞նչ մտադրություններ ունի, որոնք իրեն դրդել են գնալ արտահերթ նախագահական ընտրությունների։ Հենց այս հարցն է, որ հայկական մեդիա տիրույթում տարաբնույթ քննարկումների առարկա է դարձել։ Ներքաղաքական առումով պարզ է, որ Ալիևը ձգտելու է ցեմենտել ու դրոշմել իր անունը պատմության մեջ՝ որպես հաղթանակած երկրի ղեկավար՝ ձայների ահռելի տոկոս ստանալու միջոցով։

Պատահական չէ, որ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդաղովը հայտարարում է. «Երկար տարիներ բոլորն ասում էին՝ ով ազատագրի Ղարաբաղը, նա կլինի մեր հավերժ նախագահը»։ Բայց այս ամենից հետո գալիս է գլխավոր հարցը. եթե Ալիևի հիմնական խնդիրը բարձր տոկոսով վերընտրվելն է, ապա 2025 թվականին էլ կարող էր թողնել ընտրությունները ու վերընտրվել։ Ուղղակի շուտ վերընտրվելն Ալիևին որոշակի շուտափույթ գործողությունների հնարավորություն է տալիս։ Իսկ դա կարող է տեղի ունենալ հասարակությանը նոր ագրեսիայի կամ էլ հաշտության պատրաստելու համար։ Բայց առավել հավանական է ագրեսիայի տարբերակը, քանի որ հաղթանակից հետո Ադրբեջանը նոր զիջումներ է ցանկանում կորզել հայկական կողմից։ Ուղղակի արտահերթ ընտրության միջոցով Ալիևը ցույց կտա, որ ադրբեջանական հասարակությունը կողմ է արտահայտվում խնդիրների՝ ուժի միջոցով լուծմանը։

Մյուս կողմից էլ՝ արտահերթ ընտրությունների անցկացմամբ հնարավորություն է ստանում լեգիտիմացնել Արցախի տարածքների օկուպացումը, քանի որ այդ վայրերում ևս ընտրատեղամասեր են բացվելու։ Եվ եթե միջազգային գործընկերները ճանաչելու են այդ ընտրությունների արդյունքները, ապա դա նշանակում է, որ ճանաչելու են նաև Արցախի օկուպացված տարածքներում տեղի ունեցած քվեարկությունը։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա, ըստ երևույթին, Ալիևը շտապում է օգտվել առկա իրադրությունից, քանի դեռ միջազգային իրավիճակը չի փոխվել, ինչը կարող է դասավորվել նաև ոչ ի նպաստ Ադրբեջանի։ Իրադրության փոփոխության պայմաններում արդեն Ալիևը կարող է որոշակի դժվարություններ ունենալ վերընտրվելու հետ կապված։ Նախ՝ ժամանակի ընթացքում կարող են ակտիվանալ ու առարկայանալ խոսակցությունները, որ Ալիևը ռազմական հանցագործություններ է իրականացրել, մյուս կողմից էլ՝ հավանական են այս կապակցությամբ դատական գորընթացների մեկնարկը, մանավանդ որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը և միացել է Միջազգային քրեական դատարանին։

Վերջապես մեծ է հավանականությունը, որ միջազգային դերակատարները 2025 թվականին կարող են միջամտել Ադրբեջանի նախագահական ընտրություններին։ Իսկ ներկա փուլում միջամտելու պոտենցիալ հնարավորություն ունեցող հիմնական խաղացողներն զբաղված են։ Օրինակ՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով, իսկ ԱՄՆ-ի համար առաջնային է Ուկրաինային ու Իսրայելին տրամադրվող աջակցությունը, Իրանի ուշադրության կենտրոնում Իսրայել-Համաս հակամարտությունն է։ Եվրոպան էլ առայժմ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ և ունի ադրբեջանական էներգակիրների կարիքը։ Իսկ իրադրության փոփոխության պայմաններում միջազգային խաղացողները վերընտրվելու համար որոշակի պայմաններ են դնելու Ալիևի առաջ։ Օրինակ՝ Ռուսաստանը փորձելու է Ադրբեջանին բերել իր դաշտ՝ ապահովելով այդ երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, իսկ Արևմուտքի նպատակների մեջ է մտնում Ռուսաստանին Ադրբեջանից դուրս մղելը և ժողովրդավարական համակարգ կառուցելը։

Արևմուտքը հնարավորություն ունի նաև աջակցել Ադրբեջանի ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչներին ու բարձրաձայնել նրանց իրավունքների խախտումների մասին։ Իսկ որպես ծայրահեղ տարբերակ՝ Արևմուտքից կարող են նույնիսկ պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ երկիրը կարող է հնարավորություն ունենալ ազդել Ադրբեջանի քաղաքական գործընթացների վրա՝ կրոնական գաղափարներ կրող հատվածին աջակցելու և իսլամական հեղափոխությունը տարածելու միջոցով։ Եվ, վերջապես, որքան էլ որ զարմանալի է, վտանգ կա նաև Թուրքիայից։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում այնքան է ընդլայնվում թուրքական ազդեցությունը, որ Անկարայից կարող են որոշել Ադրբեջանում նախագահ դարձնել իրենց դրածոյին։

Շուտափույթ արտահերթ ընտրությունների գնալը Ադրբեջանին կարող է հնարավորություն տալ նաև օգտվել ուժային կենտրոններում ընտրական պրոցեսների ընձեռած պայմաններից, երբ այդ երկրներում հանրության ուշադրությունը թեկնածուների վրա է կենտրոնացած, ու այդ ֆոնին իրականացնել իր հանցագործությունների հերթական շարքը։ Իսկ հաջորդ տարի ընտրություններ են նախատեսվում, օրինակ՝ Ռուսաստանում և ԱՄՆում։ Եվ քանի դեռ այլ երկրների հանրության ուշադրությունը ընտրությունների վրա է կենտրոնացած, Ալիևը կարող է, մասնավորաբար, մեծ թափով ոչնչացնել Արցախի հայկական ժառանգությունը և մշակութային կոթողները։

Քննարկվում է նաև այնպիսի տարբերակ, որ Ադրբեջանում տեղի ունեցող արտահերթ ընտրություններից հետո արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու նաև Հայաստանում, առավել ևս՝ իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները պատրաստվում են նման գործընթացի։ Ու այս իրողությունը ներկա պահին նշյալ դիտանկյունից նայելու դեպքում կարող է տպավորություն առաջանալ, որ «թուղթ ստորագրելու» համար Հայաստանի ղեկավարությունից ու Ադրբեջանի նախագահից պահանջվում է «արագի մեջ» ժողովրդի մանդատը ստանալ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»