Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի կենտրոնում գտնվող թիրախներին․ ԶԼՄ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազա քաղաքի և կենտրոնական պաղեստինյան անկլավի այլ բնակավայրերի թիրախներին, այդ թվում՝ Դեյր ալ Բալահին։ Այս մասին հայտնում է իսրայելական Walla լրատվական պորտալը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 200 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների գերեվարմամբ։
ՀԱՄԱՍ-ը հարձակումն անվանում է պատասխան Իսրայելի գործողություններին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ։ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և ռազմական գործողություն սկսեց այդ գոտում։ Հրթիռակոծություններին ի պատասխան առանձին հարվածներ են հասցվում նաև Լիբանանի և Սիրիայի սահմանային շրջաններին։