Կիրկորովին ցանկանում են զրկել ՌԴ ժողովրդական արտիստի կոչումից
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովին ցանկանում են զրկել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչումից:
Նման պահանջով ՌԴ Մշակույթի նախարարություն է դիմել Վիտալի Բորոդինը՝ բլոգեր Անաստասիա Իվլեևայի սկանդալային «մերկ» երեկույթից հետո, հայտնում է Mash-ը։
Ինչպես նշել է Բորոդինը, այդ երեկույթում նկատվել է ԼԳԲՏ քարոզչություն։ Իսկ Կիրկորովը միջոռացմանը ներկայացել է կիսաթափանցիկ տոպով և շորտերով։ Այդ կերպարը չի համապատասխանում երկրի ժողովրդական արտիստի կոչմանը, կարծում է նա։ Ուստի Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավարը դիմել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարություն և խնդրել երգչին զրկել բոլոր կոչումից։
Հիշեցնենք, որ սկանդալային խնջույքից հետո ռեփեր Vacio–ն, ով միջոցառմանը եկել էր միայն մեկ գուլպա հագած, ձերբակալվել է 15 օրով։