Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինքդ քեզ չսիրելու տասը միջոց

ЛАЙФ

Առաջարկում ենք վերլուծել ինքդ քեզ չսիրելու տասը միջոց. ինչպես ասում են՝ տեղեկացված ես, ուրեմն զինված ես:

1. Ինքդ քո նկատմամբ չափազանցված ակնկալիքները

Շատ հաճախ անվստահության հիմքում մեծամտությունն է ու այն համոզմունքը, որ ես իրականում առանձնահատուկ եմ ու պետք է ամեն ինչում լավագույնը լինեմ: Իսկ եթե ես սխալվում եմ, դա ընկալվում է որպես անթույլատրելի բան: Սակայն եթե իրատեսական վերլուծենք, ապա սխալը միանգամայն բնական երեւույթ է: Եվ դրանում ոչ մի ամոթալի կամ արտակարգ բան չկա: Հավանականությամբ տեսության համաձայն, սխալը նույնքան հավանական է, որքան հաջողությունը: Այսպես թե այնպես, մենք բոլորս էլ անվստահ ենք, որովհետեւ մենք մարդիկ ենք, ոչ թե աստվածներ:

2. Ինքդ քեզ սխալներն արգելելը

Այս մտածելակերպը բխում է նախորդ կետից: Ինքներս մեզ համար բարձր նշաձող դնելով՝ մենք մերժում ենք այն հավանականությունը, որ կարող ենք եւ սխալվել:

3. Ինքներս մեզ վախեցնելը

Սա վախենալու, վատն ակնկալելու, բարդություններ ու անհաջողություններ ենթադրելու, ինքդ քեզ լարելու սովորությունն է: Մեծահասականերն այս հարցում նման են երեխաներին՝ երեխան երեւակայում է, որ անկողնու տակ հրեշ է ու սկսում է վախենալ այդ երեւակայական հրեշից: Հետո ուզում է, որ մայրը գա ու սփոփի իրեն: Բայց, երբ մենք մեծանում ենք, մենք պետք է կարողանանք ինքներս մեզ սփոփել ու զսպել մեր բուռն երեւակայությունը: Չէ՞ որ վախը շատ հեռու է սիրուց ու հարգանքից ...

4. Ամեն ինչ մեզ վերագրելը

Այս առանձնահատկությունը նույնպես աշխարհի մասին մանկական ընկալման մի մասն է, երբ օտար զգացմունքները, վարքագիծը մենք մեզ ենք վերագրում: Եթե ինչ -որ մեկը չի զանգահարում, կամ քիչ է խոսում, տխուր է՝ մեզ սկսում է թվալ, թե դա մեր պատճառով է: Նման ընկալման դեպքում «Ես»-ը ընկալվում է որպես իրավիճակի կենտրոն, դրա սկզբապատճառ: Իրականում հասունությունը դրսեւորվում է նրանով, որ ի վիճակի լինես տեսնել, որ «ես»-ը ընդամենը մի մասն է իրավիճակի, որը բազմաթիվ փոփոխական արժեքներից է բաղկացած:

5. Համբերելու կամ սպասելու անկարողությունը

Անհամբերությունը ինքդ քեզ տանջելու ամենատարածված ձեւն է: Դա ամեն ինչ միանգամից ստանալու ծարավն է: Անհամբերության արմատները նույնպես մանկությունում են: Դրա արմատներից է՝ ուրիշների օգնությանը ապավինելու սովորությունը: Ավելի խորը մակարդակում՝ անհամբերությունը նշանակում է դիմադրություն իմացությանը, երբ ուզում ես արդյունք ստանալ մինչեւ դասը սովորելը:

6. Դատապարտել ու համեմատել

Կարեւոր չէ, թե ում եք դատապարտում՝ ինքներդ ձեզ, թե ուրիշներին: Այսպես թե այնպես, դատապարտությունը խլում է ձեր ուժերը ... Չէ՞ որ եթե դուք դատապարտում եք ուրիշին, ուրեմն ինքներդ ձեզ էլ եք անընդհատ գնահատում: Դա մշտական լարվածություն է ու կյանք՝ մանրադիտակի տակ ... Նման իրավիճակում հնարավոր չէ լիցքաթափվել ու հարգել ինքդ քեզ առանց մեծ ջանքեր գործադրելու:

7. Գործերը կիսատ թողնելը

Անավարտ գործերը ու խնդիրները թուլացնում են ինքնավստահությունն ու զրկում ուժերից: Համաձայնեք, երբ օրվա վերջում մենք գիտակցում ենք, որ ծրագրված գործերն արված են , հոգին լցվում է հպարտությամբ ու գոհունակությամբ: Ինքդ քո նկատմամբ հարգանքն ու ուրախությունն էլ ինքնըստինքյան են գալիս:

8. Ինքդ քեզ քննադատներով շրջապատելը

Մեծ նշանակություն ունի նաեւ այն, թե ինչ մարդիկ են մեզ շրջապատում՝ նրանք, ովքեր քննադատում են, թե նրանք ովքեր փորձում են հասկանալ ու աջակցել: Ո՞ւմ ենք մենք դիմում բարդ իրավիճակում՝ նրան, ով մեզ աջակցո՞ւմ է, թե՞ նրան, ով դատապարտում է: Ո՞ւմ հետ ենք մենք անկեղծանում՝ նրանց հետ, ովքեր միշտ անթաքույց ճշմարտությո՞ւնն են ասում, թե նրանց, ովքեր ձգտում են հասկանալ ու լսել մեզ: Մեր շրջապատը զտելու ու մարդկանց ընտրելու կարողությունը վառ արտացոլում է ինքդ քեզ սիրելու ու խնայելու ունակությունը:

9. Ինքդ քեզ ուրախությունն արգելելը

Անվստահ դառնալու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է չզբաղվել սիրելի գործով, նաեւ խուսափել այն զբաղմունքներից, որոնք սրտանց ուրախացնում են ձեզ:

10 . Ձեր ակտիվությունը կաթվածահար անելը

Ինքդ քո նկատմամբ հարգանքի համար ուղիղ ճանապարհը բարի գործ անելն է, բարեգործությամբ զբաղվելը ու մյուսներին օգնելը: Սակայն ուրիշներին դատելու ու քննադատելու սովորությունը կարող է հանգեցնել նրան, որ հոգու լավագույն ձգտումները՝ օգնելու ու բարի գործ անելու ցանկությունը կմնան ստվերում՝ վատատեսության ու մշտական լարվածության պատճառով:

 

Աղբյուր՝ NEWS.am STYLE

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay