«Լիվերպուլի» ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել
СПОРТԱնգլիական «Լիվերպուլի» հույն պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը անրակի կոտրվածք է ստացել «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով։ Ցիմիկասը բախվել էր լոնդոնյան թիմի անգլիացի հարձակվող Բուկայո Սակայի հետ եւ փոխարինվել էր։
«Ցիմիկասը անրակի կոտրված է ստացել, ինչը շատ վատ է մեր թիմի համար։ Նա մի քանի հանդիպում բաց կթողնի»,- «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Արսենալը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» հետ է 1 միավոր։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



