Շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի 76-րդ առաջնության 4-րդ տուրն ավարտվել է առաջատարների հաղթանակով
СПОРТԱվարտվել է Շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի 76-րդ առաջնության 4-րդ տուրը:
Տղամարդկանց մրցաշարում առաջատարը մնում է Զավեն Անդրիասյանը, ով ունի 3,5 միավոր: Երկրորդ տեղում երեք միավորով Ռոբերտ Հովհաննիսյանն է: Զավեն Անդրիասյանը կրկին առավելության է հասել, այս անգամ հաղթելով Հովհաննես Գաբուզյանին:
Կանանց մրցաշարում առաջատարը 4 միավորով Մարիա Գեւորգյանն է: Այստեղ երկրորդ տեղում երեք միավոր ունի Սուսաննա Գաբոյանը:
Տղամարդկանց մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Արման Միքայելյանին, Մանուել Պետրոսյանը` Տիգրան Պետրոսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը` Նորայր Թորոսյանին, իսկ Լեւոն Բաբուջյանը` Կարեն Գրիգորյանին:
Կանանց պարտիաներում եւս ոչ ոքի արդյունք չի գրանցվել: Հաղթել են Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Հայրապետյանը, Մարիա Գևորգյանը եւ Սոնա Ասատրյանը:-0-