Ազդրերի նրբագեղության գաղտնիքը.վարժություններ
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Այս պարզ վարժությունները կօգնեն քեզ հղկել ազդրերիդ կազմվածքը և նրբագեղություն հաղորդել դրանց՝ առանց հատուկ մարզասարքերի: Յուրաքանչյուր վարժությունն ավարտելուց հետո նշում կատարիր համապատասխան վանդակում:
Դիմապակու ....
(1) Պառկիր աջ կողմի վրա` աջ ոտքդ ծալած, իսկ ձախը պահած առջևում՝ 45 աստիճանի անկյան տակ:
(2) Ձախ ոտքդ բարձրացրու 90 աստիճանի անկյան տակ` ոտնաթաթդ վեր, պահիր մի քանի վայրկյան և սկսիր նորից: Կրկնիր այս շարժումը 10 անգամ, այնուհետև շրջվիր մյուս կողքի:
Ձախ ոտք
Հերթափոխ 1 Հերթափոխ 2 Հերթափոխ 3
Աջ ոտք
Հերթափոխ 1 Հերթափոխ 2 Հերթափոխ 3
Կողային ձգում
(1) Պառկիր աջ կողմի վրա, ոտքերդ ծալիր և միացրու իրար:
(2) Ձախ ոտքդ բարձրացրու գետնին զուգահեռ` ծունկը ծալած վիճակում: Պահիր մի քանի վայրկյան և սկսիր նորից: Կրկնիր այս շարժումը 10 անգամ, այնուհետև շրջվիր մյուս կողքի:
Ձախ ոտք
Հերթափոխ 1 Հերթափոխ 2 Հերթափոխ 3
Աջ ոտք
Հերթափոխ 1 Հերթափոխ 2 Հերթափոխ 3
Ազդրերի պտույտներ
(1) Պառկիր ձախ կողմի վրա` ձախ ոտքը ծալած, իսկ աջ ոտքը՝ գետնին, ձախ ծնկի առջևում՝ ոտնաթաթերը դեպի դուրս:
(2) Աջ ոտքդ ուղղիր դեպի կողք, որպեսզի այն զուգահեռ լինի գետնին: Վերադարձիր ելման դիրք: Կրկնիր այս շարժումը 10 անգամ, այնուհետև շրջվիր մյուս կողքի:
Ձախ ոտք
Հերթափոխ 1 Հերթափոխ 2 Հերթափոխ 3
Աջ ոտք
Հերթափոխ 1 Հերթափոխ 2 Հերթափոխ 3
Հրում ոտքից
(1) Պառկիր մեջքի վրա, ձախ ոտքդ բարձրացրու 90 աստիճանի անկյան տակ` ծունկը ծալած վիճակում: Ոտքդ ծալած վիճակում պտտիր մի կողմի վրա (այդ ընթացքում մյուս ոտքը կարող է հանգիստ մնալ):
(2) Ոտքդ ուղղիր այնպես, կարծես հրում ես առաստաղը: Կրկնիր այս շարժումը 10 անգամ, այնուհետև շրջվիր մյուս կողքի:
Ձախ ոտք
Հերթափոխ 1 Հերթափոխ 2 Հերթափոխ 3
Աջ ոտք
Հերթափոխ 1 Հերթափոխ 2 Հերթափոխ 3
Մաքսիմում արդյունք
-Քո մկանները կարող են դիմանալ ավելի մեծ ծանրաբեռնվածության: Երբ այս ծավալը սովորական դառնա մկաններիդ համար, ավելացրու մոտեցումների թիվը` ավելի արագ նիհարելու և մաքսիմալ արդյունք ստանալու համար:



