Կատալոնիայի նոր ղեկավարը բացառել Է միակողմանի կարգով անկախության հռչակումը
СПОРТԿատալոնիայի իշխանությունները միակողմանի կարգով չեն հայտարարելու Իսպանիայի կազմից մարզի դուրս գալու մասին:
Այդ մասին հայտարարել Է ինքնավարության կառավարության նոր նախագահ Կառլես Պուչդեմոնը:
«Մեր ընտրական խոստումը չի եղել անկախության միակողմանի հռչակումը»,- ասել Է Կատալոնիայի ղեկավարը հունվարի 14-ի ուշ երեկոյան TV-3 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Դրա հետ մեկտեղ Պուչդեմոնը նշել Է, որ ներկայում իր նպատակը մարզի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն Է:
Բացի այդ, Կատալոնիայի առաջնորդը պնդել Է, որ, ըստ անցյալ տարվա սեպտեմբերի 27-ի ընտրությունների արդյունքների, անջատողական կուսակցությունների օգտին տրված ձայների 47,8 տոկոսը թույլ Է տալիս անկախություն ձեռք բերելու «գործընթաց սկսել»: Թեեւ Պուչդեմոնը չի հրաժարվել Իսպանիայի կազմից դուրս գալու գաղափարից, նա կարծիք Է հայտնել, որ անհրաժեշտ Է այս հարցում ավելի մեծ աջակցություն ապահովել կատալոնցիների շրջանում:
Պուչդեմոնը, որն ավելի վաղ զբաղեցնում Էր Ժիրոնայի քաղաքապետի պաշտոնը, Կատալոնիայի վարչապետ Է ընտրվել ընթացիկ տարվա հունվարի 10-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: