Արևային էներգետիկան 2023 թվականին ռեկորդային տեմպերով է աճել աշխարհում
ЭКОНОМИКАԱրևային էներգետիկան 2023 թվականին ռեկորդային տեմպերով է աճել աշխարհում: Blackridge վերլուծական գործակալության զեկույցի համաձայն, գեներացիայի արդյունավետության բարձրացման նորարարություններ են մշակվում։ Անցած Արևային էներգիան աճի տեմպերով (24 %) առաջատարն էր աշխարհում էլեկտրաէներգիայի այլ ոլորտների շարքում։ 2023-ի արդյունքներով էլ ավելի զգալի աճ է սպասվում գրեթե 30 տոկոս, մինչև 310 ԳՎտ։ Հատկապես ակտիվորեն նոր կայաններ են կառուցվել Չինաստանում (2,5 անգամ) և Գերմանիայում (2 անգամ)։
Չինաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Հնդկաստանը շարունակում են արևային էներգիայի խոշորագույն սպառողները մնալ: Արևային հզորություններն ակտիվորեն աճում են Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Վիետնամում և Ավստրալիայում։ Վերջին տարիներին զարգացող կարևոր մշակումներից ևս մեկը պանելներում պերովսկիտ հանքանյութի օգտագործումն է՝ ավանդական սիլիցիումի փոխարեն։ Պերովսկիտն ավելի բարձր արդյունավետություն է խոստանում, քանի որ դրանից պատրաստված վահանակներում հնարավոր է կարգավորել կլանված լույսի ալիքի երկարությունը:
Հնդկաստանում՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանում անցկացված նոր վահանակների փորձարկումներն ավելի քան 26 % արդյունավետություն են ցույց տվել: Անցնող տարում 30 %-ով նվազել են նաև վահանակների և դրանց համար նախատեսված տարրերի գները՝ հիմնականում Չինաստանում արտադրության աճի պատճառով։ Միևնույն ժամանակ մյուս երկրները, մասնավորապես Հնդկաստանն ու ԱՄՆ-ն, պատրաստվում են մեծ ներդրումներ կատարել այդ տարրերի սեփական արտադրության մեջ, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Չինաստանից, որը շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել այս արդյունաբերության մեջ (2023-ին՝ ավելի քան 100 միլիոն դոլար):
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Սաթինե Մելիքյան