Նեթանյահուն երեք պայման է նշել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հաստատման համար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեք պայման է նշել Պաղեստինի հետ խաղաղության համար. այս մասին հաղորդվում է Wall Street Journal-ի հոդվածում։
Նրա խոսքով, պաղեստինյան հասարակությունը պետք է «ապաարմատականացվի», Գազայի հատվածը պետք է ապառազմականացվի, իսկ ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ոչնչացվի։
«Պաղեստինյան քաղաքացիական հասարակությունը պետք է փոխակերպվի այնպես, որ նրա ժողովուրդը աջակցի ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե ֆինանսավորի այն», – ասել է նա:
Քաղաքական գործիչը նշել է Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո Գերմանիայի և Ճապոնիայի օրինակով «ապաարմատականացման» փորձը։ Նա ընդգծել է, որ այս երկրներն այժմ նպաստում են Եվրասիայի խաղաղությանն ու բարգավաճմանը։
Իսրայելի վարչապետը «անիրականանալի երազանք» է անվանել այն սցենարը, որով Գազայի հատվածում այս գործընթացը կիրականացվի Պաղեստինի ինքնավարության կողմից, որը կառավարում է Հորդանան գետի արևմտյան ափը։
Նեթանյահուի խոսքով՝ այսօր պատերազմը հեռու է ավարտվելուց։
«Բոլորն ինձ միայն մի բան խնդրեցին՝ կանգ չառնենք և շարունակենք մինչև վերջ»,- ասել է նա։