Ուկրաինան ևս 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն կստանա ԱՄՆ-ից
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն Ուկրաինային 250 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի։ Սա այս տարվա վերջին փաթեթն է, ասել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ սպառվում են Ուկրաինային աջակցելու համար հասանելի միջոցները։ Զենքի և զինամթերքի նոր մատակարարումներ չեն լինի, քանի դեռ Կոնգրեսը չի հաստատել լրացուցիչ օգնությունը։
Բլինկենը նշել է, որ փաթեթը կներառի HIMARS բազմակի հրթիռային կայաններ, հակաօդային պաշտպանության զինամթերք, ավելի քան 15 միլիոն փամփուշտ, 105 և 155 միլիմետրանոց հրետանային արկեր և հակատանկային զինատեսակներ։
Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հասկացրել է, որ ԱՄՆ-ից զենքի մատակարարումները և ֆինանսական օգնությունը չեն կարող անվերջ շարունակվել։ Նա ասել է, որ ամերիկացիները Ուկրաինային կօգնեն «որքան հնարավոր է», ոչ թե սովորականի պես «այնքան, որքան անհրաժեշտ է»։