«Ծանրագույն 2023-ից ինձ մնաց արածս անդադար աշխատանքը». Նազենի Հովհաննիսյանի և Անաիս Սարդարյանի համատեղ լուսանկարը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Live Talks Նազենի Հովհաննիսյանի հետ» հաղորդման հյուրը դերասանուհի Անաիս Սարդարյանն էր, որն այս տարվա սեպտեմբերից ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալել, որն առաջին անգամ արվել էր դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից:
Նազենին ինստագրամյան իր էջում հրապարակել է Անաիսի հետ լուսանկար՝ կից գրելով. «Ծանրագույն 2023-ից ինձ մնաց արածս անդադար աշխատանքը(որը գուցե ոչ բոլորին էր պետք), անհավանական մարդիկ՝ աշխարհ փոխող, որոնց արածը չափելի չի ուղղակի , սկիզբ ունի հա, բայց վերջը չի երևում...
և չանցնող դառնահամը՝ Արցախի կորստի ու դրա հետ չգիտես, թե ոնց՝ հաշտ ապրող «մարդկանց»: Ես ամեն տարի անելու եմ ամեն բան, որ ոչ միայն չթուլանամ, այլ ամեն պարագային գտնեմ ուժ ու կորով՝ անելու անհնարինը, ուժեղանալու ու երբեք չկորցնելու երազանքը՝ գործով հայրենիքը ամբողջացնելու, վերադարձնելու կորցրածն ու պնդանալու իմ հողի վրա: Եթե ձեզ պահի տակ հուսահատությունը պատի՝ ուղղակի նայեք ձեր շուրջը, ու կտեսնեք փայլուն աչքերով սարեր շուռ տվող, հավատքով ու հայրենիքն անվերապահորեն սիրող հայ- անհատներին, որոնք էլ հենց իրական ու իսկական ուժն են: Ի դեմս Անաիսի՝ երախտագիտությունս ԲՈԼՈՐ չհանձնվող հայերին ու հուսահատության դեմ պայքարող անհատներին: Զորանաք»: