Տաթևում այս տարվա տարեմուտը երեխաներն առանձնակի կհիշեն․ այստեղ կազմակերպված գեղեցիկ միջոցառումներին մասնակից դարձավ 700 երեխա
ОБЩЕСТВОԱմանորի հրաշքը պետք է այցելի բոլոր երեխաներին։ Տաթևում այս տարվա տարեմուտը երեխաներն առանձնակի կհիշեն, այստեղ կազմակերպված գեղեցիկ միջոցառումներին մասնակից դարձավ 700 երեխա։
Եվ այդ ամենը Տաթևի համայնքապետարանի, «Իմպուլս բիզնես մենեջմենթ» ընկերության, որը ղեկավարում է «ՏաԹևեր» ճոպանուղին և Հալիձորի համայնքային կենտրոնի համատեղ ջանքերի արդյունքում է։
Մանրամասները ներքևում․
Շինուհայրի դպրոցում տեղի ունեցավ ամանորյա ներկայացումների 3 սեանս՝ Խոտ, Հալիձոր, Տաթև, Հարժիս, Տանձատափ, Սվարանց և Շինուհայր գյուղերի մանկապարտեզների սաների և դպրոցների աշակերտի համար:
Տոնական միջոցառումների շրջանակներում երեխաների համար պատրաստվեցին քաղցր հյուրասիրություններ և թատերական ներկայացումներ, որոնք կատարեցին Կապանի` Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի արտիստները։
Տոնական միջոցառումները կազմակերպվեցին Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից 2008 թ.-ին մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է աջակցել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



