Խաղաղության պայմանագիրը կախարդական փայտիկ չէ ու միանգամից բոլոր հարցերը չի լուծի․ Հաջիև
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում: Հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ըստ Հաջիևի՝ հստակ ժամկետների մասին դժվար է խոսել, քանի որ «Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունները՝ ավարտին հասցնելու գործընթացը»։
Հաջիևը վստահեցրել է, թե «Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ջանքերին»:
«Խաղաղության պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է, այն կփոխի տարածաշրջանի մթնոլորտը, Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների էությունը։ Սակայն պետք է հասկանալ, որ այդ փաստաթուղթը կախարդական փայտիկ չէ ու միանգամից բոլոր հարցերը չի լուծի»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։