Վրաստանի միլիարդատեր նախկին վարչապետը վերադառնում է քաղաքականություն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության համագումարում կուսակցության պատվավոր նախագահ է ընտրվել դրա հիմնադիր, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
Համագումարին Իվանիշվիլին հայտարարել է, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն:
Վերադարձի պատճառները, ըստ նրա, երկրի առջև ծագած բազմաթիվ մարտահրավերներն են։
«Այս պայմաններում անգամ նվազագույն սխալը կարող է լուրջ վնաս հասցնել երկրին։ Վրաստանի համար գլխավոր ազգային նպատակներ են շարունակում մնալ ինքնիշխանության վերականգնումը և երկրի միավորումը, ինտեգրումը Եվրամիությանը»,- ասել է Իվանիշվիլին։
Քաղաքականությունից հեռանալու որոշում Վրաստանի նախկին վարչապետը կայացրել էր մի քանի տարի առաջ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



