«Զիտան եւ Գիտան» հնդկական հայտնի ֆիլմի գլխավոր հերոսուհին վթարի է ենթարկվել
ОБЩЕСТВОՀնդիկ դերասանուհի Հեմա Մալինին, որը եղել է հայտնի «Զիտան եւ Գիտան» ֆիլմի գլխավոր հերոսուհին, հուլիսի 2-ին վթարի է ենթարկվել Ռաջաստհան նահանգում: Այս մասին հաղորդում է Indian Express թերթը:
Դերասանուհու «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է մարդատար մեկ այլ մեքենայի, որի հետեւանքով երեխա է մահացել, եւս 4 մարդ տուժել է, որոնք գտնվել են մյուս մեքենայում:
Մալինին տեղափոխվել է Ջայփուր քաղաքի խոշորագույն մասնավոր հիվանդանոցը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դերասանուհու մեքենայի ղեկին եղել է նրա վարորդը:
Հիշեցնենք, որ «Զիտան եւ Գիտան» ֆիլմը նկարահանվել է 1972 թվականին եւ դարձել ամենահայտնի հնդկական ֆիլմերից մեկը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



