Ռայիսին այցով կմեկնի Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 4-ի առավոտյան կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա` բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք IRNA գործակալությունից:
Այցի ընթացքում Ռայիսին Թուրքիայի նախագահի պաշտոնական ընդունելությունից հետո մասնավոր զրույց կունենա նրա հետ, այնուհետև տեղի կունենա Իրանի և Թուրքիայի Համագործակցության գերագույն խորհրդի ութերորդ նիստը՝ երկու ղեկավարների նախագահությամբ:
Դրանից հետո նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն իրենց բանակցությունների արդյունքները զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ։
Այդ այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Իրանի և Թուրքիայի առևտրականների և տնտեսական գործիչների համատեղ նիստին, իսկ Ռայիսին կհանդիպի նաև Թուրքիայում բնակվող իրանցիների հետ։
Իրանի և Թուրքիայի Համագործակցության բարձրագույն խորհրդի յոթերորդ նիստը տեղի է ունեցել 2023 թ․ հուլիսին՝ Թուրքիայի նախագահի` Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ կողմերը պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները և խորացնել կապերը տնտեսական, ենթակառուցվածքային, անվտանգային, քաղաքական, մշակութային և սպորտի բնագավառներում: