Մխիթարյանն իմ աշակերտն է, նա հիանալի մարդ է. «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ
СПОРТ«Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները եվրոպական ֆուտբոլում։
Մխիթարյանն այժմ հանդես է գալիս Միլանի «Ինտերում»:
«Ի՞նչ կարող եմ ասել Մխիթարյանի մասին, ով նույնիսկ 34 տարեկանում շարունակում է պահանջված մնալ Եվրոպայում։ Նա իմ աշակերտն է։ Մենք բոլորս գիտենք այս խաղացողին, բայց ամենից առաջ նա հիանալի մարդ է: Ֆուտբոլային ինտելեկտուալ, տիրապետում է 5 լեզվի, շատ խելացի։
Նա տարբերություն է դնում խաղադաշտում՝ նա ինձ համար վազում էր 12 կիլոմետր մեկ խաղում, նա շատ արագ է մտավոր և ֆիզիկապես։ Նա նաև շատ գոլեր է խփել կիսապաշտպանի դիրքում խաղալիս։
Նրա կարիերան ինձ չի զարմացնում»,- Միրչա Լուչեսկուի խոսքերն է մեջբերում BSO-ն։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



