Քերմանում պայթյունների զոհերի թիվը 84 է. Իրանի ՆԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը 84 է։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ այս միջադեպի հետևանքով զոհերի թիվն այսօրվա դրությամբ կազմում է 84», - ասել է Իրանի ՆԳՆ ղեկավարը պայթյուններից տուժածներին այցելելուց հետո։
Վահիդին հայտնել է, որ միջադեպից հետո կատարվել է 119 վիրահատություն։ Հոսպիտալացվածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Նախարարը նաև հայտնել է, որ միջադեպի հետևանքով 284 մարդ է վիրավորվել։
Ահմադ Վահիդիի խոսքով՝ «ահաբեկիչները և նրանց կողմնակիցները ծանր ապտակ կստանան» և պետք է վախենան Իրանի ժողովրդի ցասումից։
Իրանի Քերման քաղաքում 2 պայթյուն տեղի էր ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հայտնում էին 103 զոհի, 211 վիրավորի մասին։