Ադրբեջանում աշխատավարձ չստանալու պատճառով ֆուտբոլիստները գործադուլ են հայտարարել
СПОРТԱդրբեջանի «Խազար-Լենքորան» ֆոտբոլային ակումբի ֆոտբոլիստները հրաժարվել են մարզումներից, քանի որ արդեն երեք ամիս է` նրանց աշխատավարձ չի տրվում: Այս մասին, հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը:
Ֆուտբոլիստներն ասում են, որ իրենք չեն մարզվելու եւ չեն մասնակցելու չեմպիոնատում, մինչեւ իրենց չվճարեն աշխատավարձի պարտքերը:
Հիշյալ ակումբի գլխավոր մարզիչ Յունիս Հուսեյնովը երկու օր առաջ հրաժարական է տվել: «Խազար-Լենքորան»-ի սեփականատեր եւ պատվավոր նախագահ Մուբարիզ Մանսիմովը հրաժարվել է ֆինանսական ներարկումներից եւ ակումբի նախագահ իր եղբորը` Մայիս Մանսիմովին խորհուրդ է տվել վաճառել Մասալլը քաղաքում գտնվող Անատոլի Բանիշեւսկու անվան` պարապուրդի մատնված մարզադաշտը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



