Իսրայելի պաշտպանության նախարարը ներկայացրել է Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ներկայացրել է Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։
Նա նախ նշել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև բոլոր պատանդների վերադարձը։ Իսրայելի բանակի վերջին տեղեկություններով դեռ 136 պատանդ կա։ «Համաս»-ի ռազմական և կառավարման ամբողջ ներուժը պետք է ոչնչացվի և չեզոքացվի ռազմական սպառնալիքը Գազայի հատվածից։
Ըստ Յոավ Գալանտի, Պատերազմից հետո, երբ «Համաս»-ը Գազայում կորցնի վերահսկողությունը, Իսրայելը շարունակելու է անվտանգության պայմանների վերահսկումն ու դիտարկումը։ Գազայի հատվածի կառավարումը իրականացնելու է պաղեստինյան մարմին, որը դեռ ստեղծված չէ։
Իսրայելի պաշտպանության նախարարի պատկերացումները հրապարակվեցին ԱՄՆ-ի պետքարտուղարի տարածաշրջանային այցին ընդառաջ։
«Ասոշիեյթեդ Փրեսը» նշում է, որ Գազայի հատվածում Իսրայելի առաջնորդությամբ պաղեստինյան վարչակազմ ստեղծելու Գալանտի գաղափարը տարբերվում է Գազայի հատվածի կառավարումը պաղեստինյան թարմացված վարչակազմին հանձնելու ԱՄՆ-ի կոչերից: