Կովկասում ԻՊ-ի երկրորդ թիրախը Ադրբեջանն է. իրանցի դեսպան
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Կովկասից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկրորդ թիրախը տարածաշրջանում Ադրբեջանն է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքը, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաք Այինը:
Իրանցի դեսպանն իր այդ համոզմունքը բացատրել է նրանով, որ ԻՊ-ը ցանկանում է հիմնավորվել հիմնականում շիա մահմեդական երկրներում, իսկ Ադրբեջանի բնակչության 60 տոկոսից ավելին իսլամի շիա դավանանքի հետեւորդ է:
«Կովկասում ԻՊ-ի երկրորդ թիրախը Ադրբեջանն է, քանի որ այդ երկրի բնակչության մեծ մասը շիա է: Կարծում եմ, որ ԻՊ-ի դեմ պայքարը մեկ երկրի ուժերից վեր է: Անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանի երկրները միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում», -ասել է նա:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



