Արևային էներգիայով աշխատող մեքենան հասել է ռեկորդային բարձրության՝ 6500 մետրի
ЭКОНОМИКАIxbt.com-ը գրում է, որ Շվեյցարական Gebruder Weiss տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունը բարձրության նոր ռեկորդ է սահմանել էլեկտրական մեքենաների համար։ Terren բեռնատարը բարձրացել է Չիլիի արևմտյան լեռնաշղթայի Օխոս-դել-Սալդո լեռը: Այն աշխարհի ամենաբարձր գործող հրաբուխն է և այն վայրն է, որտեղ պորտալային առանցքակալներով Porsche 911-ը վերջերս բարձրության ռեկորդ էր սահմանել: Հիշեցնենք, որ սինթետիկ վառելիքով աշխատող Porsche 911-ը բարձրացել էր 6734 մետր ռեկորդային բարձրության, իսկ Terren-ի արդյունքը եղել է 6500 մետր, սակայն դա բավարար է էլեկտրական մեքենաների ռեկորդ սահմանելու համար։ Նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2022 թվականի մայիսին, պատկանում էր Volkswagen ID.4 GTX-ին։ Այդ Էլեկտրական քրոսովերը հասել էր 5816 մետր բարձրության բարձրանալով Բոլիվիայի Քվետենա Չիկո քաղաքի Ուտուրունկու հրաբխի վրա։
Արևային էներգիայով աշխատող Terren-ը համարվում է բազմաֆունկցիոնալ բեռնատար, որը նախագծվել է Aebi Schmidt ընկերության կողմից: Դա շվեյցարական ընկերություն է, որը մասնագիտացած է գյուղատնտեսական տեխնիկայի և ծանր տեխնիկայի ոլորտներում: Նախատիպը հիմնված է Aebi VT450 Transporter-ի վրա և ունի հետևի անիվներով կառավարման ղեկ: Այն ունի համեմատաբար փոքր մարտկոց՝ 90 կՎտ/ժ հզորությամբ, որը ապահովում է 200 կիլոմետր հեռահարություն։ Զույգ էլեկտրական շարժիչները զարգացնում են 380 ձիաուժ ընդհանուր հզորություն։ Քանի որ Օխոս-դել-Սալդոն հեռու է քաղաքակրթությունից, Terrene-ն հագեցած էր 8 քառակուսի մետր արևային մարտկոցներով, որոնք տեղադրվել էին տանիքին էներգիա ապահովելու համար։ Լրացուցիչ 28 քմ շարժական ֆոտովոլտային կայանքներ օգտագործվել են արևային ժամերին մարտկոցը լիցքավորելու համար։ Ծրագրի ետևում կանգնած թիմը պնդում է, որ արևային վահանակներով հագեցած էլեկտրամոբիլները կարող են հինգ ժամվա ընթացքում 150 կիլոմետր ճանապարհ անցնել:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]