Պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին. Բաքվում ԱՄՆ դեսպանատուն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն պարբերաբար բանակցում է կողմերի հետ՝ ի աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի։ Այս մասին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Վանեսա Զենժին ասել է ԱՊԱ գործակալությանը:
Դեսպանատան ներկայացուցիչը հիշեցրել է, որ կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղ գործընթացին և կայուն և արդար խաղաղության հասնելու ուղիները։
«Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։
Նշենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացրել Հայաստանում։
Հանդիպումների հիմնական թեման եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։