Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչների հարձակման զոհ են դարձել 18 երկրների քաղաքացիներ
МЕЖДУНАРОДНОЕԲուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 23 մարդ, որոնց թվում` 18 երկրների ներկայացուցիչներ: «ՖրանսՊրես»-ին այդ մասին հայտնել է անվտանգության ոլորտում աղբյուրը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ զոհվել է 22 մարդ: ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ սպանվածների և վիրավորների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան:
«Ռոյթեր» գործակալությունը հղում է կատարել ոստիկանության աշխատակցին` նշելով, որ ուժայիններին հաջողվել է լիկվիդացնել չորրորդ զինյալին Yibi հյուրանոցում: Նրա տվյալներով` հարձակվողներից երկուսը կանայք էին:
«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ անհայտ անձինք հունվարի 15-ին հարձակվել էին սրճարանի վրա, այնուհետև պատանդներ էին վերցրել Ուագադուգուի Splendid հյուրանոցում:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



