Պուտինը կիսվել է բարձր աշխատունակության «գաղտնիքով»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անադիրի բնակիչների հետ կիսվել է բարձր աշխատունակության «գաղտնիքով»։
«Դուք պետք է սիրեք այն աշխատանքը, որն անում եք»,-ասել է նա։
Նախագահի հետ հանդիպմանը Չուկոտկայի շրջանային հիվանդանոցի բաժանմունքի վարիչ Դենիս Կլոսը հետաքրքրվել է պետության ղեկավարի «անձնական գաղտնիքի» մասին, թե ինչպես կարելի է մի քանի օրում ապաքինվել նման ինտենսիվ աշխատանքից՝ առանց լիարժեք արձակուրդի։
«Այս մասին հայտնի անեկդոտ կա․ հարցնում են՝ ինչպե՞ս եք հանգստանում։ Պատասխան է հնչում՝ ես չեմ լարվում», – ծիծաղեցրել է նախագահըներկաներին։
Բայց հետո նա անցել է լուրջ տոնի՝ խոստովանելով, որ «դա, իհարկե, այդպես չէ, քանի որ կյանքը քեզ լարում է»։
Նախագահի խոսքով, «երբ մարդը հասնում է պատասխանատվության աստիճանի, նրա առաջ բացվում են որոշակի հնարավորություններ, որոնք նախկինում ոչ ոք չի տեսել, բայց դրանք կան»։
Նա վստահ է, որ «մարդկանց ճնշող մեծամասնությունը նման հնարավորություններ ունի, եթե դա կապված չէ առողջական որոշակի սահմանափակումների հետ»։
«Բայց նույնիսկ այն մարդիկ, ովքեր ունեն առողջական սահմանափակումներ, կարող են ունենալ հսկայական ներքին ստեղծագործական ներուժ։ Դուք պետք է սիրեք այն աշխատանքը, որ անում եք: Դա այն է, ինչ ես սիրում եմ»,- իր «գաղտնիքով» կիսվել է երկրի ղեկավարը։