Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել է 4 ավտոմեքենա. կան տուժածներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 10-ին` ժամը 10:09-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 145-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1962 թ.), «Renault» (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1981թ.), «Volvo» (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1982 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Renault» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաների վարորդներն արգելափակվել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ս. Հ.-ն, Լ. Շ.-ն և Ա. Շ.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներրը, արգելափակումից դուրս բերել «Mitsubishi» և «Renault» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատել են բավարար։