Ջերմուկը «մեր» քաղաքն էր. Ալիև
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անարդար քայլեր «չի արել» (չակերտները՝ Tert.am). տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար. ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել, որ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ «մեր նախկին» (չակերտները՝ Tert.am) քաղաքը, որի «իսկական անունը» (չակերտները՝ Tert.am) Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը», - ասել է Ալիևը: