Ереван, 21.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ ոչինչ չասող բառակույտն ու խեղճացած լռությունը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Խեղճ» տիկին ՄԻՊ-ը՝ դատախազի ընկերուհի Անահիտ Մանասյանը, այսօր Կառավարության նիստից հետո դուրս էր եկել ու տեսախցիկների առաջ ճգնում էր համապատասխան բառեր գտնել, որոնցով կկազմեր խելքին մոտ նախադասություններ, որոնք կմեկնաբանեին վերջին օրերին բանակում իրար հաջորդող մահվան դեպքերը։ Մի պահ իսկապես սկսեցինք կարեկցել տիկին Մանասյանին, որովհետև նա իսկապես ջանք էր գործադրում՝ իրավիճակը հնարավորինս նուրբ, առանց որևէ մեկին մեղադրելու, բայց նաև ձայնի խիստ տոնայնությամբ ու դեմքի խրոխտ արտահայտությամբ ասեր բաներ, որ թվա՝ ինքն իսկապես խիստ մտահոգված է կատարվածով։ Բայց Մանասյանի գտած բառերն ավելի շատ բառակույտի վերածեցին իր խոսքը, ոչ թե հոդաբաշխ մտքերի։

Օրինակ՝ մտահոգիչ, դատապարտելի, համատեքստ, գործիքակազմ, կանխարգելում, կառուցակարգեր և նմանատիպ այլ ճռճռան բառերով տիկին Մանասյանը փորձեց ձևակերպել նախադասություններ, որից հասկացանք, որ ինքը այս խնդիրը դիտարկում է բոլոր հնարավոր դեպքերի համատեքստում, որովհետև ինքը դատապարտելի է գնահատում նշված իրավիճակը։ Ապա մեր ուշադրությունը հրավիրեց իրենց տարածած հայտարարության վրա՝ նշելով, որ պետք է պատշաճ գործիքակազմ կիրառվի, ու քանի դեռ այդ գործիքակազմը կիրառված չէ, դա նշանակում է, որ մենք՝ որպես պետություն, ավելի ճիշտ՝ իրենք, որպես պետություն, դեռ չեն կարողացել ամբողջական կառուցակարգեր և գործիքակազմեր ունենալ։ 

Այո, ըստ Փաշինյանի կողմից «նշանակված» մարդու իրավունքների պաշտպանի, բանակում տիրող «բառդակի», ինքնասպանությունների, ոչ կանոնադրային հարաբերությունների և բարձիթողի վիճակի մեղավորը այդ գործիքակազմի և կառուցակարգերի բացակայությունն է, ոչ թե, օրինակ, պաշտպանության նախարարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը, ի վերջո։ Երբ դա ուղիղ հարցրինք տիկին Մանասյանին, նա մեզ ասաց՝ դա ՄԻ պաշտպանին ուղղված հարց չէ։
Ու մինչ տիկին Մանասյանը համարյա թե համոզել էր, որ մեր հարցերն իրեն ուղղված չեն, նրան շրջապատեցին 2010 թվականին և դրանից հետո հենց նույն այդ ոչ կանոնադրային հարաբերությունների կամ այլ արատավոր բարքերի զոհ դարձած զինծառայողների սգակիր մայրերը, որոնք դեռ նախկինների թվերից իրենց որդիների նկարներով անհույս ակցիաներ են անում Կառավարության դիմաց՝ չկորցնելով հույսը, որ մի օր, մի կառավարության, մի դատախազի կամ գոնե մի մարդու իրավունքների պաշտպանի մոտ կհասնեն արդարության, և իրենց որդիներին սպանողները կբացահայտվեն։

Որդեկորույս մայրերի՝ անարդարության ճիչ արձակող մեղադրանքների և կշտամբանքների ֆոնին տիկին Մանասյանը լռել էր ու ոչինչ չէր կարողանում ասել։ Նա հասկացավ, որ իրավաբանական լղոզված տերմիններով նախադասություններ արտաբարելով այս կանանց չի լռեցնի, և չի համոզի՝ իրեն «չուղղված» հարցեր չտալ։ Նա ուղղակի լուռ կանգնել ու խեղճացած, գուցե նաև պապանձված լսում էր սևազգեստ մայրերի արդարացի դժգոհությունը, որ ոչ ինքը, ոչ իր ընկերուհի տիկին դատախազը, ոչ Նիկոլ Փաշինյանը իրենց խնդրին լուծում չեն տալիս։ Մի կին նույնիսկ հեգնեց, թե իր որդին էլ 2018-ի հեղափոխությունից հետո է սպանվել, ու անգամ այդ գործը չեն կարողանում բացահայտել, որ իրենց իշխանության օրոք է եղել։ Ու զարմանում էին բոլորը միաբերան, որ այս իշխանությունները կոծկում կամ չեն ուզում բացահայտել  ինչպես իրենց, այնպես էլ նախկինների օրոք ու, իրենց կարծիքով, նաև նախկին զինվորականների, բարձրաստիճան գեներալների կողմից կատարված սպանությունները։ 

Այս կանայք արդարություն էին փնտրում մի մարդու մոտ, որն այդ պաշտոնին էր նշանակվել արդարության ու արդարադատության վերաբերյալ մեր բոլոր պատկերացումները ոտնատակ տված, փոշիացրած մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա ընդամենը ժամանակ առ ժամանակ հորդորում էր սգակիր կանանց՝ գոնե քաղաքավարության շրջանակներում արտահայտել իրենց ցասումը։ Դա լինում էր այն ժամանակ, երբ կանայք իրենց դժգոհությունն էին արտահայտում ոչ միայն իրենից, այլև իր ընկերուհու՝ դատախազ Աննա Վարդապետյանից, թե՝ «կգնաք Ձեր ընկերուհուն կփոխանցեք, որ․․․․»։

Շարունակությունն՝ այստեղ

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран