19-ամյա տղան, առանց վարորդականի, երթևեկել է հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները առավոտյան ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները Աբովյանի զինկոմիսարիատից նորակոչիկներին ուղեկցելիս են եղել Երևանի Կենտրոնական զինվորական հավաքակայան, երբ նկատել են, որ Mercedes մակնիշի 91 XX 101 համարանիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում է հանդիպակաց, վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, գրում է shamshyan.com-ը:
Պարեկները ձայնային ազդանշանով հորդորել են, որպեսզի նա կանգնի, բայց՝ զուր։ Այլ ելք չունենալով՝ պարեկները նրան «կալմեջ» են արել, ապա տեղում պարզել, որ նա երթևեկում է առանց վարորդական վկայականի։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Պարզվել է, որ վարորդը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Գոռ Չ․-ն։