Գազայի հատվածում իսրայելական կողմից բնակելի շենքի գնդակոծման հետևանքով զոհվել է հինգ մարդ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ առնվազն հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Ալ-Մաշալա բնակավայրում իսրայելական զինվորականների կողմից բնակելի շենքի գնդակոծության հետեւանքով։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և պատանդներ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարեց Գազայի ամբողջական շրջափակման մասին և սկսեց հարվածներ հասցնել Արևմտյան ափի անկլավին և քաղաքներին, ինչպես նաև Լիբանանի և Սիրիայի որոշ տարածքների: