Բենզինի ու դիզվառելիքի գների տատանումը
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.1%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2023թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.2-0.1%-ով, 3-ում արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.1%-ով:
2023թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.5% և 0.9% գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 24.3% և 0.2% գնաճ: 2023թ. հունվար-դեկտեմբերին 2022թ. հունվար-դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են՝ համապատասխանաբար 11.9% և 12.8% ով: