Գեղարքունիքի մարզի նորակոչիկները օրհնություն են ստացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզում ձմեռային հերթական զորակոչն անցկացվեց ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Ճամբարակի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում, հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
«Նշված համայնքներում կայացած զորակոչի արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Հրանդիկ Օհանյանը, Գավառի և Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Միջոցառումներն անցկացվեցին հանդիսավոր արարողություններով, հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր։
Նորակոչիկները տեղի եկեղեցիներում, մոմեր վառեցին և ստացան Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը։
Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի նորակոչիկներ»։