Զախարովան նշել է այն պայմանները, որոնց դեպքում Մոսկվան պատրաստ է խաղաղության բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարիա Զախարովան նշել է այն պայմանները, որոնց դեպքում Մոսկվան պատրաստ է խաղաղության բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով:
«Արևմուտքը պետք է դադարի զենք մատակարարել Ուկրաինային, չընդունի հակառուսական պատժամիջոցներ և ռուսատյաց հայտարարություններ չանի, որպեսզի ելք գտնվի այն փակուղուց, որի մեջ Վաշինգտոնը մտցրել է Եվրոպական միության որոշ երկրների»:
Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Շվեյցարիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ինյացիո Կասիսի խոսքերն Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններին Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտության մասին:
«Իսկ եթե այդ հռետորաբանությունն ուղղված է նրան, որ Ռուսաստանին արևմտյան պայմաններով ներքաշեն ինչ-որ փսիխոդելիկ գործընթացի մեջ, որպեսզի ազդեն Ռուսաստանի սկզբունքային մոտեցումների վրա, ապա մեզ այդ ծուղակի մեջ չեն գցելու», - հավելել է նա: