Էրդողանը թուրք պաշտոնյաներին ասել է, որ չմասնակցեն Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք պաշտոնյաներին ասել է, որ բաց թողնեն այս շաբաթ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ կապված դրա կազմակերպիչների՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում Իսրայելի վերաբերյալ դիրքորոշման հետ. այս մասին գրում է bloomberg.com-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ մարդկանց:
Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը ծրագրում էր մասնակցել քաղաքական և բիզնես առաջնորդների ամենամյա հավաքին, սակայն Էրդողանը, որը քննադատում է Իսրայելի գործողությունները Գազայում, արգելել է նրան գնալ, պատմել են մարդիկ՝ խնդրելով չհրապարակել իրենց ինքնությունը:
Էրդողանն առաջին անգամը չէ, որ օգտագործում է Դավոսը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ քաղաքական դիրքորոշում հայտնելու համար։
2009-ին նա լքել է Իսրայելի այն ժամանակվա նախագահ Շիմոն Պերեսի հետ բանավեճը (թեման կրկին Գազայում Իսրայելի ռազմական գործողությունն էր)՝ խոստանալով չվերադառնալ: Էրդողանը երբեք չի վերադարձել Դավոս, չնայած մի քանի տարի անց թուրք պաշտոնյաները նորից սկսել են մասնակցել ֆորումին: