Մեկ տարում Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները կրճատվել են 26 տոկոսով
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը 2023 թվականին կազմել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար, ինչը 26 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։ Այդ մասին են փաստում Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալները։
Չնայած դրան, Վրաստան մտնող տրանսֆերտների ծավալով առաջին տեղում է մնում Ռուսաստանը։ Երկրորդ տեղում Իտալիան է։ Անցյալ տարվա ընթացքում Իտալիայից Վրաստան 518,6 միլիոն դոլար է փոխանցվել, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 20,1 տոկոսով։
Վրաստան մտնող տրանսֆերտների ծավալով երրորդ տեղում ԱՄՆ-ն է․ 2023 թվականին փոխանցվել է 456,4 միլիոն դոլար՝ 39,5 տոկոսով ավելի՝ 2022-ի ցուցանիշից։
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներից Վրաստան է փոխանցվել ավելի քան 4,1 միլիարդ դոլար, ինչը 4,6 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։