Կիմ Չեն Ընը հանրությանն է ներկայացրել «գնդակահարված» կնոջը (լուսանկարներ)
ЛАЙФՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ մասնակցել է օդանավակայանի նոր տերմինալի բացմանը։ Նրանք ուսումնասիրել են տերմինալի տարբեր հատվածները, այդ թվում՝ սպասասրահը, թռիչքի և վայրէջքի սրահները, հատուկ հյուրերի սրահը, ինչպես նաև տեխնիկական հատվածը, գրում է Корреспондент-ը։
Փհենյանի «Սունան» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի բացման արարողությունը կայացել է հուլիսի 1-ին։
Շինարարությունը սկսվել է 2012-ին։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հույս ունեն միջազգային չվերթները տեղափոխել նոր տերմինալ, իսկ հինն օգտագործել ներքին չվերթների համար։
Հիշեցնենք, որ երկրի առաջնորդի կնոջ մասին լրատվամիջոցները նշում էին, թե նա գնդակահարվել է։ Նրա մասին տեղեկություն չունենին արդեն կես տարի։
Լուսանկարները՝ Reuters-ի











Աղբյուրը` Tert.am:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



