Ֆուտբոլի համաշխարհային լեգենդ Նիկոլա Անելկան հայ երեխաներին իր ստորագրությամբ գնդակներ է նվիրել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն, Փարիզի ՊՍԺ ակումբի դեսպան Նիկոլա Անելկայի հետ այցելել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ։ Հայտնում են ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունից․
«Երեխաների հետ շփման ընթացքում նախարար Մկրտչյանն ու Նիկոլա Անելկան զրուցել են նրանց առօրյայի, ինչպես նաև ֆուտբոլի նկատմամբ ունեցած հետաքրքրությունների մասին։
Ֆուտբոլի համաշխարհային լեգենդը կենտրոնի սաներին իր ստորագրությամբ գնդակներ է փոխանցել․ երեխաները հյուրին նվիրել են իրենց ձեռքի աշխատանքները»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



