Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 18-ին, ժամը 13.30-ին, Երևանի Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 18-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում «Ման» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 18-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Ֆուգա» և «Նիսան Վերսա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Վերսայի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Հունվարի 18-ին, ժամը 9-ի սահմաններում, Լոռու մարզի Արջուտ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: