Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ճամփեզրյա առևտուր անողներին պետք է մոտենալ, ասել՝ դուք պետք է դնեք ՀԴՄ. Փաշինյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առևտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։ Իմ հանձնարարականը եղել է այն, որ բոլոր այն դեպքերում, որ մեր օրենսդրությունը ենթադրում է, որ պետք է ՀԴՄ լինի, ուղղակի մոտենան այդ մարդկանց, տեղեկացնեն, որ հարգելի քաղաքացի, դուք պետք է դնեք ՀԴՄ։

Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Մասնավորապես, զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին:

Նախ ներկայացվել է հարկային մարմնի 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023-ին ապահովվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Ընդգծվել է, որ 2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են:

Ըստ պատասխանատուների, 2023 թ. բնորոշվել է որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի. Կառավարության ծրագրով սահմանված թիրախը, ըստ որի՝ 0.5 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ  հարաբերակցությունը պետք է բարելավվեր, կատարվել է առնվազն այդ չափով՝ ըստ առկա կանխատեսման: Բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիի՝ հիմնականում պայմանավորված մետաղների միջազգային գներով:

Զեկուցվել է, որ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով: ԱԱՀ-ի գծով վերադարձը կազմել է 288.4 մլրդ դրամ՝ 75.4 մլրդ  դրամով կամ  35.4%-ով գերազանցելով 2022-ի ցուցանիշը: Հատկանշական է, որ վերադարձված եկամտային հարկի գերակշիռ մասը կազմում է հիփոթեքի գծով վերադարձը. էլեկտրոնային հարթակի միջոցով 2023-ին 38 911 շահառուի վերադարձվել է 52 մլրդ դրամ եկամտային հարկ՝ 2022-ի ցուցանիշը գերազանցելով 42%-ով,  իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 45 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։ Գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%:

Հաշվետու տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից իրականացված 1186 համալիր հարկային ստուգման արդյունքում վերականգնվել է 38.4 մլրդ դրամ, իսկ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներով առաջադրվել է շուրջ 52.2 մլրդ դրամ լրացուցիչ պարտավորություն, այդ թվում՝ թեմատիկ ուսումնասիրություններով՝ 9.4 մլրդ դրամ: Իրականացված 82 752 վերլուծությունների արդյունքում հաշվարկվել  է լրացուցիչ 45.6 մլրդ դրամ հարկ:

Անդրադառնալով տնտեսվարողների կողմից հարկային պարտավորությունների կատարմանը՝ վարչապետը նշել է. «Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առևտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։ Իմ հանձնարարականը եղել է այն, որ բոլոր այն դեպքերում, որ մեր օրենսդրությունը ենթադրում է, որ պետք է ՀԴՄ լինի, ուղղակի մոտենան այդ մարդկանց, տեղեկացնեն, որ հարգելի քաղաքացի, դուք պետք է դնեք ՀԴՄ։ Ու այդ պահին ոչ մի գործողություն չանեն, ուղղակի անընդհատ այդ մեսիջը տան, բայց մի իքս պահի արդեն պետք է նաև գործողություն անել։ Սա շատ կարևոր է։

Խնդիրն այն չէ, ճիշտ հասկացեք, հարգելի գործընկերներ, կարող է ենթադրենք տարվա մեջ այդ մարդիկ վճարեն 2 հազար դրամ հարկ, բայց ես ուզում եմ հիշեցնել անշարժ գույքի հարկի թեմայով մեր քննարկումները. նախկինում անշարժ գույքեր կային, որոնք ընդհանրապես հարկից ազատված էին։ Ասում եմ` ինչի՞ են ազատված հարկից, ասում են, որ հաշվենք` տարին լինելու է 50 դրամ հարկ։ 50 դրամ է լինելու, թող լինի 50 դրամ, որովհետև դա նաև մշակույթ է չէ՞, դա պետության հետ, պետություն-քաղաքացի հարաբերության հարց է։ Մանավանդ, այն տրամաբանությամբ, որ այդ հարկով պետությունն առաջին հերթին քաղաքացու ամենատարբեր կարիքներն է հոգում»։

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян