Ավտովթար-հրդեհի հետևանքով մոխրակույտի վերածված Mercedes-ը 20 օր փողոցում է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես հայնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանում՝ Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող հատվածում, արդեն 20 օր մոխրակույտի ու մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտում է՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար:
Հունվարի 1-ին, խոշոր ավտովթար, հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Mercedes GL մակնիշի ավտոմեքենան «Սիլիկյան» թաղամասից դեպի նոր կառուցվող ճանապարհով ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը և ճաղավանդակներին, կոտրել այն և մոտ 20 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին առաջինը օգնության է հասել Մասիս քաղաքի բնակիչ երիտասարդ մի տղա, ով, վտանգելով իր կյանքը, կրակի միջից կարողացել է դուրս բերել վարորդին, ում այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և ջրատար։
Հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողացել մարել կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վիրավորին հիվանդանոց էին ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։