Ռուսաստան մեկնող ինքնաթիռի անձնակազմը ռադարներից անհետանալուց 25 րոպե առաջ հայտնել էր, որ վառելիքը սպառվում է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանից Ռուսաստան ուղևորվող և ճանապարհին Աֆղանստանի լեռներում կործանված Falcon 10 ինքնաթիռի անձնակազմը ռադարներից անհետանալուց 25 րոպե առաջ հայտնել է, որ վառելիքի պաշարը սպառվում է, և որ որոշել է վայրէջք կատարել Տաջիկստանի օդանավակայանում, հայտնում է SHOT թելեգրամյան աղբյուրը։
Ինքնաթիռի կործանման պատճառը երկու շարժիչի խափանումն էր, տեխնիկական անսարքությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 19:19-ին անձնակազմը հայտնել է մի շարժիչի խափանման, իսկ 19:29-ին՝ մյուսի խափանման մասին։ Ինքնաթիռն անհետացել է ռադարներից տեղական ժամանակով մոտավորապես 19:30-ին՝ Տաջիկստանի Կուլոբ օդանավակայանից 57 կմ հեռավորության վրա:
Հաղորդվում է վեց զոհի մասին:
Ըստ SHOT-ի՝ «Աթլետիկ գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարը, որին պատկանում էր Falcon 10 ինքնաթիռը, Եկատերինա Ագապովան է։ Ընկերությունը գրանցված է Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքում։