Ալյասկան չենք վերադարձնի Ռուսաստանին. ԱՄՆ Պետդեպ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանին չի վերադարձնի 19-րդ դարում նրանից գնված Ալյասկան։
Տարածքի մասին խոսակցությունը ծագել է լրագրողներից մեկի հարցից հետո, ով ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ալյասկայի վաճառքը «անօրինական» է անվանել։
«Կարծում եմ, որ ԱՄՆ կառավարությունում բոլորիս անունից կարող եմ ասել, որ նա այն հետ չի ստանա», - ՌԻԱ Նովոստին մեջբերում է Պետդեպարտամենտի ներկայացուցչի պատասխանը։
Նշվում է, որ լրագրողն իր հարցում շփոթել է նաև Ալյասկայի վաճառքի ամսաթիվը՝ 1867-ի փոխարեն ասելով՝ «1983 թվական»։
Անցյալ տարի Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը հայտնել էր, որ ամերիկացիները վախենում են Ալյասկայի ափերի մոտ ռուսական և չինական նավերի կուտակումներից։