Ռուսաստանը ուշադրություն կդարձնի բոլոր ոլորտներում ԱՊՀ անվտանգության ապահովմանը. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) սահմաններին աճող լարվածության ֆոնին Ռուսաստանը, որպես ԱՊՀ նախագահող երկիր, ուշադրություն կդարձնի միության անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդին ուղղված տեսաուղերձում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԱՊՀ արտաքին սահմանների շրջագծում գլոբալ անկայունության և լարվածության աճի ֆոնին, բնականաբար, օրակարգում կլինեն անվտանգության ապահովման հարցերը»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ խոսքն ահաբեկչության, ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին է։
«Մեր տարածաշրջանում ԱՄՆ ռազմա-կենսաբանական ակտիվության զարգացումը և անվտանգության այլ սուր մարտահրավերները թելադրում են այս աշխատանքը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը ինչպես ԱՊՀ շրջանակում, այնպես էլ նրա ջանքերը համատեղելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Մեծ Եվրասիայի այլ միջպետական միավորումների հետ»,- հավելել է նախարարը։