Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 2.09-ին, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սինցզյան-Ույգուր ինքնավար շրջանում: Օջախը գտնվել է 22 կիլոմետր խորության վրա։ Մինչև ժամը 8.20-ը սեյսմոլոգները գրանցել են 43 ետցնցում՝ 3 մագնիտուդից ավելի և 5,3 մագնիտուդ առավելագույն ուժգնությամբ:
Երկրաշարժից հետո տեղական իշխանությունները անմիջապես սկսել են իրականացնել արտակարգ իրավիճակների պլան՝ տուժած տարածքներ ուղարկելով հրշեջ, բժշկական և կապի ծառայություններ, ընդհանուր առմամբ 236 մեքենա և անձնակազմի 1055 անդամ:
Վերջին տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։
Տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։