Կանխվել է ԲԿ-ում կալանավորված անձին կասկածելի փաթեթների փոխանցման փորձը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սույն թվականի հունվարի 21-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Էջմիածին» բժշկական կենտրոն տեղափոխված կալանավորված անձ Գ․Ս․-ն ցանկացել է օգտվել ԲԿ-ի սանհանգույցից։ Հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն և գոգաթիակի տակից հայտնաբերել ծխախոտի տուփ, որում առկա են եղել 3 առանձնացված փաթեթներ։
Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն։
Հայտնաբերված փաթեթների քաշը կազմել է 7․77, 6․95 և 13․97 գրամ։
Փաթեթները կից փաստաթղթերով ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։