Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայտարարվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշումը, հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ` Թեկնածուներ) ընտրություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

Հայտարարության մեջ ասվում է. «Համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուի հավակնորդը (այսուհետ՝ Հավակնորդ) կարող է լինել 65 տարին չլրացած վերջին 10 տարում միայն Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին, ով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

1) ընտրությանը մասնակցելու դիմումը՝ համաձայն ՀՀ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 881-Ն որոշման (այսուհետ նաև՝ № 881-Ն որոշում) N 2 հավելվածի.

2) ինքնակենսագրությունը՝ հայերեն և անգլերեն կամ ֆրանսերեն՝ համաձայն № 881-Ն որոշման № 3 հավելվածի՝ Եվրոպական դատարան ներկայացված գանգատներով դիմումատուի ներկայացուցչություն կատարելու դեպքում ինքնակենսագրականի «Մարդու իրավունքների բնագավառում կատարած գործունեությունը և փորձը» բաժնում նշելով գործերի ամբողջական ցանկը,

3) հայտարարությունը՝ մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր դառնալու շարժառիթների մասին (ազատ շարադրանք).

4) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը․

5) այլ երկրների քաղաքացիության բացակայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տեղեկանքը.

6) Հայաստանի Հանրապետությունում իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ստացած լինելու առկայությունը հաստատող փաստաթուղթը կամ համապատասխան աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերելը հավաստող փաստաթուղթը, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով.

7) դատավորի պաշտոնում կամ դատախազի կամ փաստաբանի կամ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի կամ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում առնվազն 10 տարվա փորձառությունը կամ առնվազն 10 տարվա դասավանդման փորձի առկայությունը հաստատող փաստաթուղթը.

8) Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներին կամ դրանցից մեկին ազատ տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում).

9) հայտարարությունը, որով հավաստվում է, որ հավակնորդը չի դրսևորել որևէ վարքագիծ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ, կամ հայտարարությունը նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ՝ համաձայն № 881-Ն որոշման № 4 հավելվածի.

10) հայտարարությունը, որով հավաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի հանգամանքների բացակայությունը՝ համաձայն № 881-Ն որոշման № 5 հավելվածի.

11) հայտարարությունը, որով հավակնորդը պատրաստակամություն է հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրա անկախության, անաչառության կամ նրա աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ՝ համաձայն № 881-Ն որոշման № 6 հավելվածի.

12) իր վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ ստանալու մասին համաձայնությունը՝ համաձայն № 881-Ն որոշման № 7 հավելվածի:

Հիշյալ փաստաթղթերը չեն կարող ներկայացնել այն անձինք, ովքեր՝

1) դատապարտվել են հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով.

3) ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում.

4) ով չի անցել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Հավակնորդը սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ընտրությանը մասնակցելու համար վերոնշյալ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հայերեն՝ բացառությամբ ինքնակենսագրականի, որը բացի հայերենից ներկայացվում է անգլերեն կամ ֆրանսերեն: Օտար լեզուներով փաստաթղթերը հայերեն են թարգմանվում նոտարական գործողություններին մասնակցող որակավորման վկայական ունեցող թարգմանչի կողմից:

Փաստաթղթերը պետք է ուղարկվեն բացառապես [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի փետրվարի 20-ը՝ ներառյալ:

Ընտրությունն անցկացվելու է երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթային ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի: Փաստաթղթային ստուգման արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է ընտրության հարցազրույցի փուլ անցած Հավակնորդների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը, վայրը: Հարցազրույցի մասնակից Հավակնորդները ծանուցվում են հարցազրույցի իրենց անհատական ժամերի մասին:

Հարցազրույցն ընթանում է երեք մասով՝ 1) անձնական հատկանիշների, ինչպես նաև մասնագիտական փորձառության ստուգում (առավելագույնը՝ 30 միավոր), 2) մասնագիտական որակների ստուգում (առավելագույնը՝ 50 միավոր), 3) լեզվական կարողությունների ստուգում (առավելագույնը՝ 20 միավոր)։ Թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորն է 100-ը:

Հանձնաժողովի անդամների կողմից հարցազրույցի բոլոր մասնակիցների անհատական գնահատումն իրականացնելուց հետո հանձնաժողովի նախագահը կազմակերպում է գնահատման ենթակա յուրաքանչյուր չափանիշով հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի միասնական միավորների հաշվարկումը և գնահատման թերթիկի կազմումը՝ համաձայն 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման № 3 հավելվածով սահմանված նմուշի, ապա մասնակիցներից յուրաքանչյուրի գնահատման թերթիկների հիման վրա հանձնաժողովի նիստը վարողը կազմակերպում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակի նախագծի կազմումը և այն ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը։

Փաստաթղթերի ներկայացման, ձևանմուշների, դրանց ստացման, հնարավոր թերությունների վերացման, ինչպես նաև փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերի հետ կապված հարցերը, գնահատման և միավորների հաշվարկման կարգը կարգավորվում են Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգի վերաբերելի դրույթներով և № 881-Ն որոշմամբ»։

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию