Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուշադրություն
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված հունվարի 24-ին հանրապետության ողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի գիշերը կշարունակի նվազել ևս 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 24-ին, 27-ին հանրապետության ողջ տարածքում, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ին տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ, 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 7-9 աստիճանով։