Ереван, 21.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Համեմունքը նախ պետք է անցնի... տասներկու ձեռքով․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համեմունքները սուր հոտ և համ ունեցող թարմ ու չորացրած բույսերի ծաղիկներ, տերևներ, սերմեր, պտուղներ և դրանցից պատրաստված հեղուկներ, մածուկներ ու փոշիներ են։ Համեմունքային բույսերի սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանավորված են այդ բույսերի տարբեր օրգաններում պարունակվող եթերայուղերով։ Ենթադրվում է, որ մարդիկ սկսել են համեմունքներ օգտագործել սննդի մեջ ավելի շուտ, քան անգամ աղը՝ դրանց ավելի մատչելի լինելու պատճառով։ Բացի դա, համեմունքները նաև օգտագործվել են կրոնական ծեսերում և բժշկության մեջ: Հին ժամանակներում ակնհայտորեն համեմունքները շատ առումներով օգտագործել են տաք կլիմայական պայմաններում որոշակի սննդատեսակների պահպանման համար, քանի որ դրանք ունեն որոշակի մանրէասպան հատկություններ:

Համեմունքների մասին հիշատակումներ կան Արևելքի հին քաղաքակրթությունների աղբյուրներում ՝ Չինաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, և թվագրվում են մ.թ.ա. մոտ 3000 տարվա ժամանակաշրջանով: Օրինակ՝ դարչինը Չինաստանում օգտագործվել է դեռ մ.թ.ա. 2700 թվականին: Հին ժամանակներում համեմունքները լայնորեն օգտագործվել են հույների և հռոմեացիների կողմից: Համեմունքների մատակարարներն են եղել Հնդկաստանը, Ցեյլոնը, Հարավային Ասիան, Փոքր Ասիան, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան և Միջերկրածովյան երկրները, իսկ դրանց արժեքը շատ բարձր է եղել:

Օրինակ՝ Հին Հռոմի օրոք Պլինիոսը բողոքում էր, որ ամեն տարի Հռոմի բնակիչները ծախսում էին մինչև 50 միլիոն սեսթերնա էկզոտիկ անուշաբույր դեղամիջոցների վրա: Վաղ միջնադարում համեմունքների առևտուրը, կապված Հռոմեական Կայսրության փլուզման հետ, մարել է և ակտիվորեն վերսկսվել է միայն 7-րդ դարում: Համեմունքների առևտրի հիմնական կենտրոնը եղել է Կոստանդնուպոլիսը, որտեղ արաբ վաճառականները համեմունքներ են բերել և բյուզանդական վաճառականների միջոցով վաճառել եվրոպացի վաճառականներին: Բացի այդ, համեմունքների ակտիվ առևտուր է իրականացվել Պիրենեյան թերակղզում, որտեղ արաբներն անմիջական կապի մեջ են եղել եվրոպացիների հետ: Ակտիվ առևտուրը շարունակվել է մինչև սելջուկ թուրքերի կողմից Անատոլիայի նվաճումը, որի արդյունքում առևտրի գործընթացը կրկին խաթարվել է: Այնուամենայնիվ, այդ ժամանակ Եվրոպայում արդեն սովորել էին համեմունքներ օգտագործելը, ավելին՝ չարաշահելը:

Համեմունքներ սկսել են բերվել խաչակրաց արշավանքների ժամանակ, բայց, իհարկե, արշավները չէին կարող լիովին բավարարել բնակչության համեմունքային կարիքները: 13-րդ դարի սկզբից համեմունքների առևտուրը բաժանվել է Վենետիկի, Ջենովայի և Պիզայի միջև, բայց 14-րդ դարից վենետիկցի վաճառականները դարձել են դրանց առևտրի մենաշնորհատեր: 1492 թվականին իր «Երկրային խնձոր» աշխատությունում Մարտին Բեյհիմը հաշվարկել է, որ համեմունքները պետք է անցնեն տասներկու ձեռքով, նախքան սպառողին հասնելը: Գրեթե մինչև 18-19-րդ դարերը համեմունքները եղել են շքեղություն, կապիտալի կուտակման, բանակցությունների միջոց և զինված բախումների պատճառ:

Միջնադարյան Ֆրանսիայում մեկ կիլոգրամ մշկընկույզով կարելի էր գնել երեք կամ չորս ոչխար կամ մեկ կով: 12-րդ դարում գենոները վճարում էին վարձկաններին մետաղադրամներ կամ պղպեղ: Նույնիսկ տուգանքը կարող էր վճարվել համեմունքներով: Հնագույն ժամանակներից համեմունքներ մշակվել են նաև Հայաստանում. տարածված համեմունքային բույսերից են եղել թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քիմիոնը, քրքումը, սամիթը, անանուխը, մաղադանոսը, մանանեխը, կծվիչը, սոխը, սխտորը, ուրցը և այլն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankГламурные аутфиты звезда на церемонии вручения премии Governors Awards в Лос-Анджелесе Ким Кардашьян продемонстрировала свою скульптурную фигуру в нижнем белье Dolce & Gabbana x SKIMS Джордж Клуни восхищен Евой Лонгорией: «Она надирает задницы» Сарик Андреасян и Лиза Моряк ждут второго ребенка Эксперт: Решения в Армении принимает один человек с неясными мотивациями NBC News: В результате израильских атак оказалось под угрозой исчезновения древнее историческое наследие Ливана