Ամուսնու կողմից վաճառված կինը կարողացել է փախչել 24 տարվա ստրկությունից հետո
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում 24 տարի առաջ ստրկության վաճառված կնոջը հաջողվել է փախչել և որդու հետ վերադառնալ հայրենի քաղաք, հայտնում է News9Live-ը։
2000 թվականին Ակլեմա անունով կնոջ ամուսինը վաճառել է նրան և նրա որդուն՝ Ջահանգիրին, Քաշմիրում ապրող այգու տիրոջը: Կինն ստիպված է եղել նրա տանը սպասուհի աշխատել՝ առանց հանգստյան օրերի և վարձատրության։ Երբ նրա աշխատանքի կարիքն այլևս չի եղել, նրան նվիրել են հարևանին։
Ակլեման և Ջագանհիրը մի քանի անգամ փորձել են փախչել, բայց միայն հունվարի կեսերին կատարված փորձն է հաջողվել։ Արևմտյան Բենգալիա նահանգի իրենց հայրենի քաղաք Մուրշիդաբադ հասնելու համար նրանք ստիպված են եղել հինգ օրում փոխել հինգ գնացք:
26-ամյա Ջահանգիրը պատմել է, որ հայրը որոշել է իրեն և մորը ստրկության վաճառել այն բանից հետո, երբ սիրահարվել է մեկ այլ կնոջ։ Երիտասարդը հոր դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Նա փախուստի է դիմել, դեռ չի հաջողվել նրան ձերբակալել։